«Առաջվա փայլն էլ չունեմ». Դասթին Հոֆմանը դարձավ 80 տարեկան (ֆոտո/վիդեո)

18:03   8 օգոստոսի, 2017

Հոլիվուդի ամենասիրելի աստղերից մեկը՝ հայտնի դերասան եւ ռեժիսոր Դասթին Հոֆմանն, այսօր՝ օգոստոսի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը: «Թութսիի» գլխավոր դերակատարը դարձավ 80 տարեկան: Դերասանը կինոսերների շրջանում հիմնականում հայտնի է հենց այդ դերով, սակայն Հոֆմանը նկարահանվել է նաեւ այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Անձրեւի մարդը», «Նավապետ Հուքը», «Ֆակերների հետ հանդիպումը», «Համաճարակ» եւ այլն:

Այսօր ներկայացնում ենք դերասանի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Կյանքում կարեւորագույն 2 բաները արեւածագն է ու կոկոսի կաթը»:

«Կյանքը երբեմն գայթակղություններով լի է, բայց դա չի նշանակում, թե մենք դրանից հաճույք չենք ստանում»:

«Հայտնի լինելու միակ առավելությունն այն է, որ դու դադարում ես վախենալ մահից: Երբ դու ճանաչված ես, դու արդեն մահացած ես»:

«Կարծում եմ՝ անարդար է այն փաստը, որ ես երբեք չեմ զգա, թե ինչ բան է հղի լինելը, երեխային քո ներսում կրելն ու հետո կրծքով կերակրելը»:

«Մի քանի տարի առաջ ես դադարեցի նկարահանվել, քանի որ կարծում եմ՝ արդեն այն առաջվա փայլը չունեմ»:

«Միֆերի շնորհիվ մարդիկ համախմբվում են, իսկ ֆանտազիաները մեզ հեռվացնում են իրարից»:

«Կարծում եմ՝ ռեժիսորի համար ամենավիրավորական պահն այն է, երբ դերասանը փորձում է ճշտել՝ արդյոք նա գո՞հ է մնացել իր խաղից»:

«Մարդիկ մեղադրում են կամ Աստծուն կամ փոքրիկ երեխաներին»:

«Ես դարձա դերասան, որովհետեւ դպրոցում լավ չէի սովորում»:

«Երբեմն անսահման տաղանդը խորտակում է քեզ. դու այլեւս չես կարողանում լինել ընտանիքի մարդ, լավ ամուսին, հոգատար ու ուշադիր...»:



© NEWS.am STYLE