Բեյոնսեն դստեր՝ Բլյու Այվիի հետ Լոս Անջելեսում «զվարճացել» է Քենդրիկ Լամարի համերգի ժամանակ

21:33   8 օգոստոսի, 2017

Բեյոնսեն դստեր՝ Բլյու Այվիի հետ Լոս Անջելեսում «զվարճացել» է Քենդրիկ Լամարի համերգի ժամանակ: Հունիսին երկվորյակների՝ Սիրի եւ Ռումիի լույս աշխարհ գալուց հետո երգչուհին սկսել է ավելի հաճախ ներկայանալ հանրությանը:

A post shared by Beylite (@beylite) on

35-ամյա Բեյոնսեն 5-ամյա Բլյու Այվիի հետ գնացել է Staples Center՝ Քենդրիկ Լամարի համերգին:

Նրա ժամանցի տեսանյութը հրապարակվել է Instagram-ի Beylite ֆան-էջում, որի բաժանորդների թիվը գերազանցում է մեկ միլիոնը:

Բեյոնսեից եւ Բլյու Այվիից բացի՝ տեսանյութում երեւում են նաեւ երգչուհու զարմուհի Էնջին, ինչպես նաեւ Քելլի Ռոուլանդը, որը Destiny's Child-ի նախկին մեներգչուհին է (Բեյոնսեի, Քելլիի եւ Միշել Ուիլյամսի տրիոյից):

A post shared by Beylite (@beylite) on



© NEWS.am STYLE