Համբույրի երեք տեսակ, որոնք տղամարդը միշտ կհիշի

20:02   21 սեպտեմբերի, 2017

Համբույր այտին

Եթե համբույրը կարճ է, ընկերության եւ աջակցության արտահայտություն է, եթե փափուկ եւ երկար՝ կապվածության եւ զգացմունքների արտահայտության: Այտին շուրթերն այլ կերպ է զգացվում, այդ պատճառով պետք չէ անտեսել նման համբույրի ազդեցությունը: Իրականում սա ամենանուրբ համբույրներից է, հատկապես, եթե անսպասելի է, առանձնահատուկ սիրով եւ զգացմունքով:

Երկարատեւ համբույր

Սա լավագույն միջոցն է մարդուն ցույց տալու, թե որքան առանձնահատուկ է նա ձեզ համար: Այն շատ կարեւոր է հարաբերությունների ամրապնդման համար: Ամենակարեւորը զուգընկերոջը համբույրով զարմացնելն է: Օրինակ, երբ նա աշխատանքի շտապելուց առաջ համբուրում է ձեզ, գրկեք նրան, որպեսզի փոքր-ինչ երկարացնեք համբույրի պահը: Սա կարեւոր է հատկապես այն զույգերի համար, որոնք երկար ժամանակ միասին են: Նրանք կարող են համբուրել միմյանց հանդիպելիս կամ հրաժեշտի պահին, սովորույթի համաձայն: Բայց եթե այն թեկուզ 5 վայրկյան ավելի տեւի, համբույրը նոր նշանակություն կստանա:

Գրկախառնություն + համբույր

Դա կարող է լինել այտին, ճակատին համբույր, կարճ կամ կրքոտ համբույր: Կարեւոր չէ, թե ինչպիսի, բայց անպայման պետք է ուղեկցվի գրկախառնությամբ: Հիշեք, որ հարկավոր է ամուր գրկել՝ զգացմունքներն ու հույզերը փոխանցելու համար:

 

Աղբյուրը՝ Wday.ru



© NEWS.am STYLE