Հիասթափություններից չվախենալու պատճառներ

23:06   21 սեպտեմբերի, 2017

Կարող ես սթափ նայել իրավիճակին

Ոչ ոք կատարյալ չէ, ամենակարող չէ, ունակ հավերժ քո սիրելի պատրանքը մնալ: Կարելի է մտածել՝ ինչի մասին ասես, որքան ուզես, բայց նույնիսկ ամենահաճելի ինքնախաբեությունը որեւէ արտասովոր հաճույք չի բերի քեզ, որքան գիտակցությունը, որ ամբողջությամբ վերահսկում ես իրավիճակը եւ գիտես ամբողջ ճշմարտությունը:

Հիասթափություններն օգում են հասունանալ եւ զարգանալ

Հենց հասունանալ, ոչ թե ծերանալ: Հիասթափությունները քեզ սովորեցնում են չկենտրոնանալ մեկ բանի վրա՝ լինի ինչ-որ մեկը, թե ինչ-որ բան, այլ առաջ անցնել՝ չնայելով ոչ մի բանի: Հենց հիասթափությունների շնորհիվ է մարդն իր ուժերին վստահ դառնում եւ կարողանում հաղթահարել սեփական ցավը:

Սկսում ես ամեն ինչի ավելի պարզ նայել

Մանկության տարիների առաջին հիասթափությունից («Սիրելիս, Ձմեռ պապ գոյություն չունի») մինչեւ ամենահասունն ու գիտակցվածը մարդը երկար ճանապարհ է անցնում, որի ընթացքում շատ բան է նրան վիրավորում: Առաջին վատ գնահատականը, առաջին սերը, առաջին «մենք ձեզ կզանգահարենք»-ը, առաջին դավաճանությունը, մտերիմ մարդու առաջին մահը. այս ամենն իսկական ողբերգություն են: Բայց ժամանակի ընթացքում, այլ հիասթափություններից հետո, ամեն ինչ փոխվում է: Լավ է դա, թե՝ վատ, ինքդ պետք է որոշես, բայց որքան ավելի քիչ ես դատարկ տեղն անհանգստանում, այնքան ավելի շատ նյարդային բջիջներ են պահպանում:

Հիասթափություններն օգնում են սիրել եւ գնահատել ինքդ քեզ

Երբ հասկանում ես, որ «լավ բանը» չես կարող բացարձակի վերածել, եւ ամեն ինչ մեդալի հակառակ կողմն ունի: Ինչ-որ նոր գործառույթ է ավելանում՝ իսկապես սիրել ինքդ քեզ: Ինքդ քեզ որպես գլխավոր արժեք ընդունել, եւ ապրել հենց քո ուրախության համար, այլ ոչ ուրիշ մեկի:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE