Չորս պատճառ նրանց համար, ովքեր չեն կարողանում չվիճել

22:12   21 սեպտեմբերի, 2017

Հարգեք միմյանց անձնական ժամանակը: Կարեւոր է ոչ միայն այն, ինչ մենք ասում ենք, այլ այն, թե երբ ենք անում: Եթե ուզում եք ինչ-որ հարց պարզել ձեր զուգընկերոջ հետ, նախ իմացեք, արդյո՞ք նա հիմա պատրաստ է դա պարզել: Եթե նա ինչ-որ այլ բանով է զբաղված, տրամադրություն չունի կամ այլ պատճառ կա, ապա կարող եք խորացնել խնդիրը: Հարգեք միմյանց ժամանակը:

Հետեւեք ձեր խոսքին: Պարզ վեճը կամ քննարկումը երբեմն վիճաբանության է վերածվում չմտածված մի խոսքի պատճառով: Պետք չէ մարդուն մեղադրել ինչ-որ բանում, ավելի լավ է ասեք, թե ինչ զգացմունքներ է ձեր մեջ առաջացրել նրա արարքը: Մի ստիպեք նրան անմիջապես պաշտպանողական դիրք զբաղեցնել, կիսեք ձեր ապրումները:

Մի հեռացեք թեմայից: Դա ամենամեծ սխալն է, երբ վիճելիս մարդիկ սկսում են միմյանց հիշեցնել անցյալի սխալները: Դա ոչ միայն սրում է կոնֆլիկտը, այլեւ հեռացնում այդ պահի խնդրից, իսկ դա նշանակում է՝ դրա լուծումից: Արդյունքում փչացնում եք միմյանց տրամադրությունը, բայց չեք լուծում խնդիրը:

Երբեք վերջնագրեր մի ներկայացրեք: Դուք կարող եք սահմաններ գծել միայն ձեզ համար: Ուրիշից մի պահանջեք ինչ-որ բան անել, այլ խնդրեք այդ մասին: Այդ դեպքում ցույց կտաք, որ հարգում եք նրա կարծիքը, գնահատում նրա օգնությունը: Իհարկե՝ ոչ ոք չի ուզում վիճաբանել: Բայց երբ դա տեղի է ունենում, ավելի լավ է սխալներ չգործել:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE