Չորս պատճառ, թե ինչու են տղամարդիկ լքում սիրելի կանանց

21:06   21 սեպտեմբերի, 2017

Տղամարդը զգում է, որ կինը ցանկանում է փոխել իրեն

Երբ տղամարդը սկսում է զգալ, որ բավականաչափ լավը չէ, իսկ իր թերությունները շատ են, սկսում է ելք փնտրել, այսինքն՝ պատրաստվում է հեռանալ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց հերթին ձգտում են նվաստացնել զուգընկերոջը՝ նրան, այսպես կոչված, իրենց նախագիծը դարձնելով: Ալբերտ Էյնշտեյնն ասում էր. «Տղամարդիկ ամուսնանում են՝ հույսով, որ կանայք երբեք չեն փոխվի: Իսկ կանայք ամուսնանում են՝ հույսով, որ տղամարդիկ կփոխվեն: Արդյունքում երկուսն էլ հիասթափվում են»: Մարդը զարգանում եւ ամրապնդում է հարաբերությունները իրեն սիրող եւ հասկացող զուգընկերոջ միջոցով:

Տղամարդը կնոջ հաջողության ստվերում է մնում

Տղամարդիկ մեծ հարված են զգում իրենց ինքնասիրությանը հատկապես այն դեպքերում, երբ իրենց սիրելի կանայք հաջողության են հասնում: Կանանց հաջողությունը բացասաբար է ազդում հարաբերությունների ապագայի վրա: Բանն այն է, որ տղամարդը չի կարողանում կիսել կնոջ հաջողությունները, քանի որ դրանք համեմատում է իր սեփական բացթողումների հետ:ս

Նա անընդհատ փնթփնթում է

Տղամարդկանց հատուկ է երկար ժամանակ չլսել այն, ինչ ասում են կանայք: Սակայն երկարատեւ փնթփնթոցը կարող է ազդել հարաբերությունների վրա: Տղամարդիկ իրենց երեխայի պես են պահում, բայց նրանք երեխա չեն: Նրանք տանել չեն կարողանում մշտական նվնվոցն ու բողոքները: Տղամարդիկ ուզում են իրենց պետքական զգալ: Մշտական փնթփնթոցը բացասական սովորույթներ է առաջացնում, որոնք արդյունքում տղամարդիկ շրջանցում են: Երբ կնոջ կողմից երախտագիտություն չի տեսնում, տղամարդը չի կարողանում անել այն, ինչ կինը ցանկանում է: Մշտապես փնթփնթացող եւ դժգոհ կանայք պակաս գրավիչ են տղամարդկանց համար ինտիմի տեսանկյունից:

Ինտիմ կյանքի պակաս

Տղամարդիկ, ինչպես եւ կանայք, մերձեցում են ուզում: Բայց եթե տղամարդը ստիպված է լինելու խոսել այդ մասին, երբ կինը նրան հեռավորության վրա է պահում, ոչինչ չի մնում անել, քան ինտիմ մերձեցում փնտրել այլ կնոջ հետ: Տղամարդը երկարատեւ հարաբերություններ չի ունենա այն կնոջ հետ, որը հակված չէ պահպանել մտերիմ հարաբերությունները: Ուժեղ սեռի ներկայացուցիչները հակված են սիրահարվել տարբեր հանգամանքներում՝ միաժամանակ իրենց առանձնահատուկ գրավիչ զգալով:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE