Անդրեյ Մալախովից հետո բոլոր խմբագիրները լքում են «Пусть говорят» շոուն

10:08   9 օգոստոսի, 2017

Ռուսական «Առաջին ալիք»-ում արդեն մեկ շաբաթ է տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում։ Այժմ արդեն հաստատ կարելի է ասել, որ Անդրեյ Մալախովը պրոդյուսերի հետ վեճի պատճառով լքել է «Пусть говорят» շոուն, սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։

Մալախովն այժմ կվարի РТР հեռուստաալիքով հեռարձակվող «Прямой эфир» թոք-շոուն՝ Բորիս Կորչեւնիկովի փոխարեն։ Մալախովի հետ միասին այնտեղ է տեղափոխվում նաեւ խմբագիրների թիմը, որը պատրաստում էր բոլոր աղմկահարույց եթերները՝ փնտրում էր պատմություններ, թեմաներ, հերոսներ։ «КП»,-ն գրում է, որ ամենասկանդալային հերոսները եւս մրցակիցների «մոտ կտեղափոխվեն»։

Սեպտեմբերին Մալախովն արդեն նոր հեռուստաալիքով կներկայացնի Դանա Բորիսովայի պատմության շարունակությունը․ աղջիկը վերջապես կբուժվի վտանգավոր կախվածություններից եւ այլ մարդ կդառնա։ «Прямом эфире»-ում մեզ նոր շրջադարձ է սպասվում երկու անգամ բռնաբարված Դիանա Շորիգինայի գործում։

Հիշեցնենք, որ այդ թեման Մալախովին գլխապտույտ առաջացնող վարկանիշ պարգեւեց։ Հնչեցին նաեւ մեղադրանքներ անբարոյականության մեջ, որոնք ամենաբարձրագոչն էին նրա ամբողջ կարիերայի ընթացքում։

Սակայն դա դեռ ամենը չէ։ Հայտնի է դարձել, որ «Առաջին ալիքը», ամենայն հավանականությամբ, կլքի նաեւ Ալեքսանդր Օլեշկոն։ Նա վարում էր «Минутa славы» եւ «Точь-в-точь» հաղորդումները։ Այժմ, ըստ լուրերի, նա կաշխատի НТВ-ում, որտեղ նրան հրավիրել են «Ты супер! Танцы» շոուն վարելու։



© NEWS.am STYLE