Երկրպագուներին զայրացրել է հղի Սերենա Ուիլյամսի՝ ծննդաբերությունն «ինձ իսկական կին» կդարձնի արտահայտությունը

11:07   9 օգոստոսի, 2017

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը պատրաստվում են ծնողներ դառնալ եւ անդադար հարցազրույցներ են տալիս։ Այսպես, օրերս Reddit կայքի հիմնադիրը հյուրընկալվել է Ջիմի Քիմելի շոուում, իսկ Սերենան հարցազրույց է տվել Stellar magazine պարբերականին, որի սեպտեմբերյան համարի շապիկը կզարդարի սպորտսմենուհին։
Սակայն Սերնենան խնդիրներ ունեցավ, երբ NY Daily News պարբերականը հրապարակեց նրա հարցազրույցի մի մասը, որտեղ նա հայտարարել է, թե «ծննդաբերությունն ինձ իսկական կին կդարձնի»։

«Ես մտածում եմ, որ երեխայի ծնունդն ինձ ավելի շատ ուժ եւ ինքնավստահություն կհաղորդի։ Զգում եմ, որ ամեն ինչին պատրաստ կլինեմ։ Մեծ հարգանքով եմ վերաբերում մայր դարձած կանանց։ Ինչպես հասկանում եք՝ ես պատրաստվում եմ իսկական կին դառնալ։ Ես շատ տպավորիչ իրադարձություն պետք է վերապրեմ»,-ասել է սպորտսմենուհին։

Սակայն իսկական կանանց մասին արտահայտությունը սոցկայքի օգտատերերի շրջանում միանշանակ արձագանք չի ստացել։ Շատերը քննադատել են Սերենային այդ խոսքերի համար։

«Սերենա, կարծում ես, եթե ես երեխաներ չունեմ, ես իսկական կին չե՞մ», - գրել է օգտատերերից մեկը։

«Բոլոր կանայք իսկական են՝ անկախ նրանից, երեխաներ ունե՞ն, թե՞ ոչ», - գրել է մյուսը։

«Ես երեխաներ չունեմ, բայց ես եւս կին եմ», –Twitter-ի իր էջում աստղին պատասխանել է քննարկման մասնակիցներից մեկը։



© NEWS.am STYLE