Ինչպես խուսափել խնդիրներից

17:04   23 սեպտեմբերի, 2017

Խնդիրներից խուսափելու համար պետք է հրաժարվել ձեր եւ ուրիշների մասին մոլորություններից: Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք: Ազատվեք պարտադրված կարծիքից: Վարվեք ոչ այնպես, ինչպես պետք է, այլ այնպես, ինչպես ուզում եք:

Հարստությունը թերություն չէ: Բացասական միտք, որը հանրությունն է պարտադրում. փողը փչացնում է մարդուն: Մարդկանց փչացնում են իրենք՝ մարդիկ, ինչպես նաեւ ագահությունը: Մարդու հոգեւոր եւ բարոյական հատկությունների վրա նյութական բարեկեցությունն ամենեւին չեն ազդում: Կարեւոր է ձգտել նրան, ինչը ձեր կյանքն իմաստալից է դարձնում, նոր աշխարհ բացահայտում եւ հաճույք պատճառում: Կարեւոր չէ, թե ինչպես եք միասնության հասնում Բարձրագույն ուժերի հետ, կարեւորը գործընթացն է:

Հարուստներն ավելի շատ մտերիմներ ունեն, քան աղքատները: Նյութական ապահովվածության եւ աղքատության միջեւ ընտրությունը, իհարկե, միշտ ձերն է, բայց հիշեք, որ փողն ու բարեկեցությունն ամենեւին էլ թերություն չեն:

Պատասխանատվություն ստանձնեք սեփական կյանքի համար: Անկասկած, ավելի դյուրին է ապրել այնպես, ինչպես բոլորը, քան սեփական ճակատագիրը կերտել եւ պատասխան տալ կայացրած որոշումների հետեւանքների համար: Ավելի դյուրին է սեփական սխալների համար ուրիշներին մեղադրել: Ապերջանիկ մարդիկ սիրում են մեղադրել ճակատագրին, իրենց ձախողումների համար մեղադրել ղեկավարությանը, կյանքին, ծնողներին եւ այլն, մոռանալով, որ բոլոր անհաջողությունների եւ դժբախտությունների համար հենց իրենք են մեղավոր:

Ուրիշներին մի սովորեցրեք ապրել: Պետք չէ մարդկանց սեփական տեսակետն ու կարծիքը պարտադրել: Յուրաքանչյուրն իր ուղին ունի: Միայն ինքներդ ձեզ խորհուրդ տվեք եւ սեփական սկզբունքներին հետեւեք: Չեք կարող ազդեք նույնիսկ ամենամտերիմ եւ սիրելի մարդու կյանքի վրա: Առաջին հայացքից սեփական փորձով կիսվելն ու մարդուն հնարավոր հետեւանքներից ազատելը լավ է: Բայց ամեն ինչ ավելի խորն է: Լուրջ սխալը յուրաքանչյուր մարդու սեփական փորձությունն է, առանց որի նա չի կարողանա առաջ շարժվել, զարգանալ ու աճել:

Եթե մարդն ինքն է ձեզ դիմել օգնության խնդրանքով, հարկավոր է մտածել, թե ինչ կանեիք ինքներդ նման դեպքում: Եթե ձեր խորհուրդը ձեր ծանոթին հարմար չլինի, մի պարտադրեք. դա նրա ուղին է, նրա ճակատագիրը: Հնարավոր է՝ այդ խնդրին դեռ կհանդիպեք սեփական կյանքում, այդպիսով նախապատրաստական փուլ կանցնեք:

Թույլ մի տվեք ներքաշել ուրիշի բացասական էմոցիաները: Հիշեք, որ հաճախ դժգոհող մարդիկ էներգետիկ վամպիրներ են: Նման մարդկանց հետ շփման ընթացքում մարդու ներքին էներգետիկան, որը պատասխանատու է հաջողության եւ երջանկության համար, քայքայվում է: Հեռու մնացեք, հակառակ դեպքում ձեզ նույնպիսի դժվարություններ են սպասվում:

 

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE