Տասը խորամանկ հնարք հոգեբանությունից, որոնք իմանալն օգտակար է

22:06   22 սեպտեմբերի, 2017

Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով ավելի համակրելի է (կամ նրան, ում ցանկանում է մտերիմ համարել):

Երբ ստիպված եք լինում առանձնահատուկ պատասխանատու կամ կենտրոնացում պահանջող ինչ-որ բան անել, մի բան, որը մեզ ստիպում է նյարդայնանալ, փորձեք ծամոն ծամել կամ ինչ-որ բան ուտել: Դա ենթագիտակցորեն անվտանգության զգացողություն է հաղորդում, քանի որ սովորաբար մենք ուտում ենք, երբ մեզ ոչինչ չի սպառնում:

Երբ ինչ-որ մեկը բարկանում է մեզ վրա, իսկ մեզ հաջողվում է հանգստություն պահպանել, ապա զայրույթը սրվում է: Բայց ավելի ուշ այդ մարդն ամաչում է իր պահվածքի համար:

Եթե տրված հարցին մարդը մասամբ կամ խուսափողաբար է պատասխանում, պետք չէ կրկնել հարցը: Ավելի լավ է լռելյայն նայել նրա աչքերին: Նա, հավանաբար, կհասկանա, որ ստացած պատասխանը չբավարարեց զրուցակցին, եւ կշարունակի պատասխանել:

Դեմքի արտահայտությունը, պարզվում է, ոչ միայն զգացմունքների հետեւանք է, այլեւ այդ զգացմունքներն արտահայտելու միջոց: Փոխադարձ կապն անթերի է աշխատում, այնպես որ՝ նրանք, ովքեր ցանկանում են իրենց երջանիկ զգալ, պետք է ավելի հաճախ ու ավելի լայն ժպտան:

Ավելի լավ է խոսքում կամ նամակում չգործածել «ես կարծում եմ» կամ «ինձ թվում է» արտահայտությունները: Դրանք ինքնըստինքյան ենթադրվում են, բայց խոսքին անվստահության երանգ են հաղորդում:

Կարեւոր հարցազրույցից առաջ լավ կլինի պատկերացնեք, որ զրուցակցի հետ վաղեմի մտերմներ եք: Գրեթե միշտ մեզանից է կախված, թե ինչպես ենք ընկալում իրավիճակը, եւ մեր հանգստությունն եւ անբռնազբոսիկությունը կարող են փոխանցվել զրուցակցին:

Եթե մեզ հաջողվում է ինքներս մեզ ստիպել անկեղծորեն ուրախանալ ինչ-որ մեկին տեսնելիս, հաջորդ հանդիպմանն այդ մարդն ինքն էլ ուրախ է լինում մեզ տեսնելու:

Մարդիկ համաձայն են ավելի փոքր բան անել այն բանից հետո, երբ մերժել են ավելի մեծի հարցում:

Օգտակար տեղեկություններ կարելի է ստանալ՝ ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին: Եթե, ասենք, նրա կոշիկի եզրերը ձեր հակառակ ուղղությամբ, դա, որպես կանոն, նշանակում է, որ մարդն ուզում է արագորեն ավարտել զրույցը:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE