Էմբեր Հերդը մեկնաբանել է միլիարդատեր Իլոն Մասկից բաժանվելու լուրը

16:03   9 օգոստոսի, 2017

Օրերս գրեցինք, որ Էմբեր Հերդն ու Իլոն Մասկը բաժանվել են: 31-ամյա դերասանուհին եւ 46-ամյա միլիարդատերը որոշ ժամանակ չէին մեկնաբանում լուրը: Առաջինը լռությունը խախտեց Մասկը, որը սոցցանցերի իր էջերում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ Էմբերի հետ լավ ընկերներ մնացել:

Էմբերն իր հերթին Instagram-ում գրառում է արել Իլոնի հետ հարաբերությունների ավարտի մասին:

«Անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը նշանակում է մշտապես արդարանալ եւ մեծ թվով մարդկանց բացատրել արարքներդ: Այս իրավիճակում ես կցանկանայի հեռու մնալ: Չնայած մենք բաժանցել ենք Իլոնի հետ, բայց նախկինի պես շատ մտերիմ ենք: Շնորհակալություն բոլորին աջակցության եւ մեր անձնական կյանքը հարգելու համար»,- գրել է դերասանուհին:

Հերդը գրառմանը խոսուն լուսանկարներ է կցել, որոնցում պատկերված են ծաղկային կոմպոզիցիաներ՝ «սիրել» եւ «տալ» խոսում գրառումների տեսքով:



© NEWS.am STYLE