Ջասթին Բիբերը հեռացել է եկեղեցուց՝ գոլֆի մրցաշարի մասնակցելու համար

15:05   9 օգոստոսի, 2017

Վերջին շրջանում Ջասթին Բիբերը մամուլի ուշադրության կենտրոնում է: Նախ Բիբերը չեղարկեց իր համաշխարհային շրջագայության մնացյալ 15 համերգները, հետո իրեն նվիրեց բողոքական «Հիլսոնգի եկեղեցուն», իսկ ավելի ուշ վրաերթի ենթարկեց մի պապարացիի: Եվ այս ամենը՝ 10 օրվա ընթացքում:

Հիմա էլ 23-ամյա կանադացին, որը վերջերս դուրս չի գալիս եկեղեցուց, հեռացել է պատարագից՝ պրոֆեսիոնալների հետ գոլֆ խաղալու համար:

Երգչին նկատել են Հյուսիսային Քարոլինայում: Շարլոթ քաղաքում Բիբերը գոլֆում իր հմտություններ է փորձարկել:

Դատելով լուսանկարներից՝ Ջասթինը գոհ է իրենից ու իր հաջողություններից:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE