Չորս սխալ տղամարդու հետ ծանոթությունից հետո

19:04   22 սեպտեմբերի, 2017

Ուսուցչուհի եւ աշակերտ

Տղամարդու հետ առաջին հանդիպումից հետո դու տղամարդուն բաժանում ես մասերի, 5 միավորանոց սանղդակով գնահատում ես նրա արտաքինը, առատաձեռնության մակարդակը եւ հագուստի ոճը: Մնում է գնահատական դնել օրագրում եւ ծնող կանչել: Չնայած իրականում հարկավոր է պարզապես ընդունել, որ նա նույնպես անհատականություն է, եւ հաճույք ստանալ շփումից:

Բացասականի փնտրտուք

Ինչո՞ւ ես հարաբերությունների հենց սկզբում ստորջրյա խութեր որոնում: Ամենայն հավանականությամբ, ուզում ես հասկանալ, կկարողանա՞ս հաշտվել տղամարդու թերությունների հետ՝ միաժամանակ ուշադրություն չդարձնելով նրա արժանիքներին, որոնք վստահաբար գոյություն ունեն:

Բուռն երեւակայություններ ապագայի մասին

Երբ տղամարդն ասում է իր անունը, անմիջապես այն փորձում ես պարկերացնել որպես ձեր ապագա երեխաների հայրանուն: Եվ կարեւոր չէ, որ դեռ չեք էլ հասել անկողնուն: Հիշիր, որ շփման այս փուլում պետք է նրան որպես տղամարդու ընդունես, ոչ թե որպես ամուսնու:

Կյանքի ինչ ծրագիր ունի նա

Ամեն ինչ հասկանալի է. դու ամուսնանալ ես ուզում, իսկ նա՝ առայժմ միայն սեքս, համեղ ընթրիք, հաճելի ժամանց եւ որպեսզի մայրը դադարի ծանոթացնել իր ընկերուհիների դուստրերի հետ: Եվ երկարատեւ համատեղ ծրագրերի մասին հարցերից նա զզվում է: Պարզապես հաճույք ստացիր շփումից եւ երջանիկ եղիր:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE