Ինչպե՞ս ազդել տղամարդկանց վրա. ցանկալին ստանալու հինգ միջոց

21:11   22 սեպտեմբերի, 2017

Շողոքորթություն
Հիասքանչ երեկոյան զգեստ գնելու փորձի դեպքում հարմար է նույնիսկ բացահայտ շողոքորթությունը: Մի մոռացի՛ր, որ բոլորս էլ եսասեր ենք, այդ պատճառով՝ «Սիրելիս, այս զգեստով պարզապես հիասքանչ տեսք կունենամ» արտահայտությունը հարկավոր է փոխարինել «Սիրելիս, անկրկնելի տեսք ունես: Բայց քեզ նույնքան անկրկնելի ուղեկից է պետք» նախադասությամբ: Քո բառապաշարում ներառիր բառեր եւ արտահայտություններ, որոնք միշտ պետք կգան: Օրինակ՝ «Սիրելիս, շատ առնական տեսք ունես», «Թանկագինս, այսօր պարզապես հիասքանչ էիր» եւ այլն:

Նվերներ
Տարատեսակ մանրուքները տղամարդուն կարող են ուրախացնել ոչ պակաս, քան քեզ: Մարդիկ այդպիսի դաստիարակություն ունեն. ինձ նվեր մատուցեցին, ես էլ պետք է ինչ-որ բան նվիրեմ: Առավել եւս, եթե հստակ գիտես՝ քեզ ինչ է պետք, եւ կարող ես հմտորեն տղամարդու ուշադրությունը կենտրոնացնել քեզ անհրաժեշտ իրի վրա: Կարեւորը՝ չվախենալ առաջին քայլն անել, քանի որ երբեմն առաջին քայլը կարող է դեպի տղամարդու սիրտն ուղի հարթել:

Ուտելիք
Ուտելիքը սուրբ բան է, որից հետո կարող ես տղամարդուց շատ բան ստանալ: Կարեւորը, որ ամեն ինչ համեղ եւ հագեցնող լինի: Այստեղ միայն մեկ հիմնական կանոն կա. պետք չէ ինչ-որ բան խնդրել ուտելուց առաջ կամ այդ ընթացքում: Ավելի լավ է սպասել, որպեսզի նա հագենա եւ ավելի բարի դառնա: Այդ ժամանակ էլ պետք է գործի անցնել:

Խղճահարություն
Տղամարդիկ հազվագյուտ նուրբ եւ զգայուն էակներ են: Այդ պատճառով խղճահարությունը, ինչպես եւ շողոքորթությունը, նրանց վրա անթերի ազդեցություն են ունենում: Կարեւորը ժամանակին խղճալն է: Օրինակ՝ երբ նա շատ հիվանդ է: Կամ սարսափելի հոգնած վերադառնում է աշխատանքից: Հենց այդ պատասխանատու պահերին էլ հարկավոր է խղճալ նրան: Տղամարդիկ սիրում են դա: Բայց չափն անցնել պետք չէ. մի մոռացիր, որ նա մայրիկ արդեն ունի:

Սեքս
Հոգեբաններն ասում են, որ սեռական ակտի ժամանակ տղամարդու մոտ մտածելու ունակությունն անջատվում է: Եվ միանում է սեքսից հետո մի քանի րոպե անց միայն: Հենց այդ մի քանի րոպեներն էլ հարկավոր է օգտագործել սեփական նպատակների համար: Իսկ հետո անկեղծորեն ապացուցել. «Չէ՞ որ խոստացար, սիրելիս: Մի՞թե չես կատարի խոստումդ»:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE