Սելենա Գոմեսը, Թիմաթի Չալամեթն ու Էլ Ֆանինգը կնկարահանվեն Վուդի Ալենի ֆիլմում

17:04   9 օգոստոսի, 2017

Սելենա Գոմեսը, Թիմաթի Չալամեթն ու Էլ Ֆանինգը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում, հաղորդում է Variety-ն:

Ռեժիսորն ավարտել է Wonder Wheel («Հրաշքների անիվը») ֆիլմի աշխատանքներն ու անմիջապես անցել նոր նախագծի: Պարբերականն առայժմ չի կարողացել պարզել նոր նախագծի անվանումը, բայց դերասանների անունները ներքին աղբյուրները հայտնել են:

Ինչ վերաբերում է Վուդի Ալենի Wonder Wheel ֆիլմին. պրեմիերան կկայանա հոկտեմբերին Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ, իսկ մեծ էկրան ժապավենը կբարձրանա դեկտեմբերի 1-ին:

Այս ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Քեյթ Ուինսլեթը, Ջասթին Թիմբերլեյքը եը Ջեյմս Բելուշին:

Սյուժեի կենտրոնում ատրակցիոնում կարգավար աշխատող տղամարդու պատմությունն է, ինչպես նաեւ նրա կնոջ պատմությունը, որը հուսահատորեն փորձում է գումար վաստակել, նրանց դստեր պատմությունը, որը ծնողներից առանձին է ապրում եւ հազվադեպ է նրանց այցելում:



© NEWS.am STYLE