Երբ տղամարդը հրապարակայնորեն զգացմունքներն է արտահայտում

20:01   22 սեպտեմբերի, 2017

Համբուրում է այտդ

Մի կողմից՝ դա հաճելի է, մյուս կողմից, հնարավոր է, խոսում է քո հանդեպ սեռական ցանկության բացակայության մասին: Չնայած, եթե տանը նա վերածվում է կրքոտ սիրեկանի, անհանգստանալու ոչինչ չունես. պարզապես քո տղամարդը չի սիրում հրապարակայնորեն արտահայտել զգացմունքները:

Գրկում է քեզ

Մշտապես զգում ես նրա ուժեղ ձեռքը ուսիդ կամ իրանիդ: Իմացիր, որ ձեր միջեւ կապը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր է: Դու անհրաժեշտ ես նրան, եւ նա մշտապես պետք է զգա, որ միշտ իր կողքին ես: Բայց եթե նա վարժվել է գրկել քեզ տասը րոպեից ավելի, դա խոսում է քեզանից նրա կախվածության մասին:

Նա բռնում է ձեռքդ

Տղամարդը, որը հրապարակայնորեն բռնում է աղջկա ձեռքը, բոլորին, մասնավորապես՝ այլ կանանց ցույց է տալիս, որ ձեր երկուսի կապն ամուր է եւ ոչ պատահական: Նա հպարտ է, որ դու իր ընկերուհին ես, եւ պատրաստ է ամբողջ աշխարհին հայտնել այդ մասին: Ձեր հարաբերություններում ե՛ւ հարգանք, ե՛ւ կապվածություն կա:

Նա կրքոտ համբուրում է շուրթերդ

Բախտդ բերել է. քիչ են երիտասարդները, որոնք իրենց այդպես են պահում: Ընկերդ արկածներ որոնող է, ռիսկի գնացող: Հիշիր. հնարավոր չէ, որ նա չմտածի քեզ հետ բուռն գիշերվա մասին:

 

Աղբյուրը՝ Adme



© NEWS.am STYLE