Կենդանակերպի նշանների երեք զույգ, որոնք ուժեղ կապ ունեն միմյանց հետ

21:07   23 սեպտեմբերի, 2017

Կշեռք + Կարիճ

Կշեռքն ու Կարիճը զարմանալի ընկերներ ու զուգընկերներ են, քանի որ երկուսն էլ թաքուն ինտենսիվ են: Կշեռքն ուզում է, որ իրեն հետեւեն, ինչ Կարիճը տարված է մտերիմ մարդկանցով: Կշեռքը ստանձնում է խորհրդատուի դերը, իսկ Կարիճը դրանում հսկայական օգուտ է տեսնում: Նրանք միասին հրաշալի կերպով բավարարում են միմյանց պահանջմունքները: Կշեռքի եւ Կարիճի համար դժվար է միանգամից հարմարվել միմյանց, քանի որ նրանց տանջում են կասկածները, թե որքան տարբեր են իրենք: Բայց երբ բավական ժամանակ միասին են անցկացնում, միմյանց միջեւ ամուր կապ են հայտնաբերում, որն անհնար է համեմատել ինչ-որ բանի հետ:

Աղեղնավոր + Խոյ

Երբ Աղեղնավորն ու Խոյը միանում են, արկածներն անխուսափելի են: Երկուսն էլ սիրում են կարդալ միմյանց մտքերը, ուղեւորություններ ծրագրել եւ տարբեր տարօրինակ փաստեր քննարկել: Այս երկուսն ինտելեկտուալ առումով շատ նման են եւ միմյանց մեջ գտնում են զուգընկերոջ, որի հետ կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել: Աղեղնավորն ու Խոյը հայտնի են որպես մտածողներ: Նրանք անկախ են եւ կամային: Եթե նրանք կապված են ռոմանտիկ հարաբերություններով, անկասկած, առաջին հերթին հրաշալի ընկերներ են:

Կույս + Ցուլ

Կույսի եւ Ցուլի կապը երկնքում է կնքվել: Երկուսն էլ Հողի նշան են եւ հրաշալի կերպով հավասարակշռում են միմյանց իդեալները: Նրանց զարմանալի ընկերներ եւ գործընկերներ են դառնում, իսկ ռոմանտիկ հարաբերություններում առանց խոսքի հասկանում են միմյանց: Կույսը ոգեշնչվում է կյանքի հանդեպ Ցուլի վստահ մոտեցմամբ (եւ հրաշալի ճաշակով): Ցուլը կենտրոնանում է Կույսի վրա՝ նրան օգնելով հրաշալի ժամանակ անցկացնել եւ հիշեցնելով, թե ինչն է իսկապես կարեւոր:

 

Աղբյուրը՝ Woman.ru  



© NEWS.am STYLE