Երեք նշան, որ այդ տղամարդը ձեզ պետք չէ

22:05   23 սեպտեմբերի, 2017

Տարբեր արժեքներ

Սա ամենակարեւոր բանն է, որին պետք է ուշադրություն դարձնել տղամարդու հետ հանդիպելիս: Եթե դու բարձր ես գնահատում ընտանիքի արժեքը, իսկ նա կարեւոր չի համարում ամուսնությունը՝ դա հնացած համարելով, ակնհայտ է, որ ապագայում խնդիրներ եք ունենալու:

Եթե դու արդեն պատրաստ ես ամուսնության, երեխաներ ունենալու եւ ընտանեկան պատասխանատվության, իսկ նա կես տարի Բալիում է անցկացնում՝ յոգայով զբաղվելով, դժվար կլինի համատեղ կյանքի հարցում ընդհանուր հայտարարի գալ:

Անպատասխանատվություն

Եթե նա գիշերային կյանք, ազատություն եւ նոր ծանոթություններ է սիրում, ստիպված կլինես շատ ժամանակ ծախսել՝ սպասելու համար, մինչեւ նա իր եւ մտերիմների կյանքի համար պատասխանատվություն ստանձնի: Եվ դեռ փաստ չէ, որ կհասնես դրան:

Պատահում է նաեւ, որ տղամարդն այնքան է կենտրոնացած լինում աշխատանքի եւ կարիերայի վրա, որ պատրաստ է օրեր շարունակ աշխատավայրում անցկացնել, այդ թվում՝ երեկոները, տոներն ու հանգստյան օրերը: Եթե նա աշխատանքն ընտանիքից առաջնահերթ է համարում, ապա պատրաստ եղիր բոլոր տոները մենակ անցկացնել, հանգստյան օրերին նրան չտեսնել, եւ ձեր ընտանիքն ավելի շատ համակեցության նման մի բան կհիշեցնի, քան երկու սիրող մարդկանց միություն:

Նա հոգ չի տանում քո մասին

Տղամարդը պետք է հոգ տանի կնոջ մասին: Դա փաստ է: Եթե գլուխդ ցավում է, իսկ նա պատրաստ չէ կտրվել ֆեյսբուքյան նամակագրությունից եւ քեզ դեղահաբ տալ, շատ վատ է: Եթե նրան չեն անհանգստացնում քո խնդիրները, եւ նա ոչնչով պատրաստ չէ օգնել քեզ, շատ վատ է: Եթե նա ափսեի մեջ մնացած վերջին կտորը վերցնում է՝ քեզ անգամ չհարցնելով, ուզո՞ւմ ես արդյոք, շատ վատ է: Եթե իր համար թանկարժեք իրեր է գնում, իսկ քեզ միայն էժանագին խանութներ է առաջարկում, շատ վատ է: Օրինակները բազմաթիվ են:

Բայց փաստը մնում է փաստ: Տղամարդը, որի հետ կարելի է երկարատեւ եւ ամուր հարաբերություններ կառուցել, միշտ հոգ է տանում իր ընկերուհու մասին: Նա լուծում է կնոջ խնդիրները, անհապաղ օգնության հասնում, իրեն զրկում է որեւէ գնումից, բայց կնոջն առանց նվերի չի թողնում: Եթե քո տղամարդն այլ կերպ է վարվում, մտածելու տեղիք է տալիս:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE