Ֆրանսիացի մայրերի յոթ կանոն

19:01   23 սեպտեմբերի, 2017

Առաջին կանոն. կատարյալ մայրեր գոյություն չունեն

Աշխատող մայրը միշտ փորձում է ամեն ինչ կատարյալ անել: Ֆրանսուհիները մի արտահայտություն են սիրում մեջբերել. «Կատարյալ մայրեր գոյություն չունեն»: Մի փորձեք կատարյալ լինել: Նրանք նաեւ փորձում են իրենց երեխաներին սովորեցնել կենտրոնացնել ուշադրությունը, շփվող լինել, կարողանալ կառավարել իրենց: Մինչդեռ մյուս մայրերը կարդալ ու գրել են սովորեցնում: Ավելի կարեւոր է հիմքն այնպես դնել, որպեսզի հետագայում երեխան ուսման մեջ հաջողություններ ունենա:

Երկրորդ կանոն. դուք միշտ պետք է եկամտի սեփական աղբյուրն ունենաք

Ֆրանսիացի մայրերը համոզված են, որ ցանկացած կին պետք է եկամտի սեփական աղբյուրն ունենա: Եթե նույնիսկ կայացած եւ հարուստ ամուսին ունեք, չի բացառվում, որ մի օր այդ ամենն այլեւս չի լինի: Երբեք չես իմանա, եթե ինչ կլինի վաղը:

Երրորդ կանոն. չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել

Ծնողը միշտ հոգ կտանի իր երեխայի մասին: Բայց երբեմն հարկավոր է ինքդ քեզ համար ժամանակ հատկացնել: Դա կարող է լինել աշխատանքը, բայց պարտադիր չէ: Ինչ-որ հետաքրքրություն գտեք: Ֆրանսուհիները վստահ են. եթե աշխարհը միայն երեխայի շուրջ է պտտվում, դա առաջին հերթին վատ է հենց նրա համար:

Չորրորդ կանոն. ժամանակ առ ժամանակ հեռանալով երեխայից՝ դուք լավագույն մայրն եք դառնում

Եթե երեխան մշտապես զգա ձեր ներկայությունը, հասուն տարիքում կարող է ոչ ինքնուրույն մարդ դառնալ: Դա չի նշանակում, որ 2-3 շաբաթ շարունակ պետք է մենակ թողնեք երեխային: Պարզապես երեխային մի ձանձրացրեք ձեր մշտական խնամակալությամբ, թող նա հասցնի կարոտել ձեզ:

Հինգերորդ կանոն. մոռացեք մեղքի զգացողության մասին

Իմաստ չունի երեխայի առջեւ մեղքի զգացողություն ունենալ այն պատճառով, որ աշխատում եք: Կարեւորն ինչպես պետք է շփվեք երեխայի հետ ազատ ժամանակ: Լսեք նրան, խաղացեք նրա հետ, համբերատարություն սովորեցրեք:

Վեցերորդ կանոն. «տաքսի-մայրիկ» մի դարձեք

Այս կանոնն ուղղակիորեն կապված է նախորդի հետ: Երեխաներին տարբեր խմբակներում գրանցելով՝ մի փորձեք փոխհատուցել ձեր բացակայությունը: Երեխաների համար արտադասարանային զբաղմունք ընտրելով՝ փարիզուհիները միշտ փորձում են հասկանալ, թե դա ինչպես կազդի իրենց սեփական կյանքի որակի վրա:

Յոթերորդ կանոն. ծնողների հարաբերություններում կա բաժին, որին երեխաները չեն մասնակցում

Մի մոռացեք, որ ընտանիքի հիմքում ամուսնական զույգն է: Ուշադրություն հատկացրեք ոչ միայն երեխային, այլեւ ամուսնուն: Ֆրանսիայում ծնողների ամբողջ տարածությունը երեխային պատկանում միայն առաջին երեք ամիսներին: Մի ֆրանսուհի մի անգամ ասել է գրողին. «Իմ ծնողների ննջարանը սրբազան վայր էր տանը: Շատ ծանրակշիռ պատճառ էր պետք՝ այնտեղ մտնելու համար: Ծնողներիս միջեւ ինչ-որ կապ կար, որը մեզ՝ երեխաներիս, մեծ գաղտնիք էր թվում»:

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE