Հմայիչ Ջենիֆեր Լոուրենսը՝ Vogue–ի համար

11:14   10 օգոստոսի, 2017

Ջենիֆեր Լոուրեսնը կհայտնվի Vogue պարբերականի սեպտեմբերյան համարի շապիկին։

«Քաղցած խաղեր»–ի աստղին՝ Dior–ի հագուստային համադրությամբ, լուսանկարել է հայնի լուսանկարիչների փոքրիկ բանակը. լեգենդար Էննի Լեյբովիցը դերասանուհուն լուսանկարել է կարմիր զգեստով՝ Նյու Յորքի Ազատության արձանի ֆոնին։

Բրյուս Վեբերը ներկայացրել է Ջենիֆերի սեւ–սպիտակ դիմանկարը, իսկ հոլանդացի լուսանկարիչների զւույգը՝ Inez & Vinoodh–ը ստեղծել է շապիկի լակոնիկ շարքը՝ ոսկե պատկերանիշով, որը համարդվում է դերասանուհու երեկոյան զգեստի երանգի հետ։

Ամենայն հավանականությամբ, ամենաարտասովորը շապիկն է, որը ստեղծվել է ամերիկացի նկարիչ Ջոն Քարենի մասնակցությամբ։ Վերջինը Vogue–ի համար նկարել է Լոուրենսի դիմանկարը։

Պարբերականի էջերին հարցազրույցում դերասանուհին խոսել է Դարեն Աֆրոնսկիի հետ սիրավեպի մասին։

«Երկուսս էլ շատ էներգետիկ ենք։ Ես նրա նկատմամբ ինչ–որ բան զգում էի, բայց չգիտեի՝ նա ինչ է զգում։

Բայց ընդհանուր առմամբ, ես չեմ սիրում Հարվարդի համալսարան ավարտած մարդկանց, քանի որ նրանք անդադար նշում են, որ Հարվարդի համալսարան են ավարտել։ Բայց նա այդպիսին չէ։ Ես երկար էի նրան ուսումնասիրում։ Մինչ այդ ես հարաբերություններ ունեի, սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ ճիշտ ընտրություն չեմ կատարել։ Նրա հետ ես ինձ ինքնավստահ ու հանգիստ եմ զգում»,–նշել է Լոուրենսը։



© NEWS.am STYLE