Բեյոնսեն ցուցադրել է կազմվածքը՝ ծննդաբերությունից հետո

13:04   10 օգոստոսի, 2017

8 շաբաթ առաջ երկվորյակներին՝ Ռումիին եւ Սիրին լույս աշխարհ բերելուց հետո, Բեյոնսեն ամուսնու՝ Ջեյ Զիի հետ, սկսել է ավելի հաճախ հասարակությանը ներկայանալ։

Հայտնի երգչուհուն նկատել են Քենդրիք Լամարի համերգին դստեր՝Բլյու Այվիի հետ, ամուսնու հետ՝ ռեստորանում կամ էլ հայտնի է դառնում, որ նա 135 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել։

Ի ուրախություն երկրպագուների՝ Բեյոնսեն սոցկայքերում նախկինի պես ակտիվ է։ Իր կայքում աստղը մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրում է կազմվածքը՝ ծննդաբերությունից հետո։

Այս լուսանկարն արվել է ծննդաբերությունից մեկ շաբաթ անց։

Իսկ սա, արդեն հիմա։

35-ամյա երգչուհին ներկայացել է դեղին կրոփ–տոպով, պատառոտված ուլտրակարճ կիսատաբատով եւ LV ապրանքանիշի պայուսակով։



© NEWS.am STYLE