Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին նկարահանվել է ռեփեր Belly-ի Power of Pussy երգի բաց տեսահոլովակում

16:02   10 օգոստոսի, 2017

Սեքս սկանդալից հետո, որում ներքաշված էին Ռոբ Քարդաշյանը, Բլեք Չայնան ու նրա սիրեկանները, մերկապարուհու հանրաճանաչությունը մեծացավ։

Այժմ Բլեքը սկսել է հագուստի հավաքածու թողարկել, որպես հյուր ակումբներ է այցելում, ինչի համար մեծ գումարներ է ստանում (վերջերս երեկույթին մեկ ժամ ներկայության համար նա 15 հազար դոլար է վերցրել), որոշել է երգել սկսել եւ նկարահանվում է բաց տեսահոլովակներում։ 

Երկու շաբաթ առաջ համացանցում հրապարակվել է ռեփեր Belly-ի Power of Pussy երգի տեսահոլովակի բեքսթեյջը։

Այնտեղ գլխավոր դերում Չայնան է։ Տեսահոլովակը շուտով կթողարկվի, իսկ մինչ այդ՝ TMZ-ը տեսահոլովակից մի քանի լուսանկարներ է հրապարակել։

Ի դեպ՝ երգում Ռոբի համար եւս ուղերձ կա։

Խոսքը She took you for everything, You let her do it again տողին է վերաբերում («Նրան քեզանից ամեն ինչ պետք էր, դու թույլ տվեցիր կրկին հիմարեցնել քեզ»)։

Ըստ երեւույթին՝ Քիմ Քարդաշյանի եղբայրը պետք է խելք հավաքի ու նոր հայ աղջիկ գտնի։



© NEWS.am STYLE