Քայլի Ջեների ապրանքանիշը 18 ամսվա ընթացքում 420 մլն դոլարի եկամուտ է ապահովել

17:35   10 օգոստոսի, 2017

Նա 19 տարեկան է, բայց արդեն միլիոնատեր է: Խոսքը Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների մասին է, որը բազմաթիվ դեռահասների համար ոճի խորհրդանիշ է:

Kylie Cosmetics կոսմետիկ շարքը, որը Քայլին բացել է Քիմի խորհրդով եւ ներդրումներով, սկսել է ռեալիթի շոուի աստղին հսկայական եկամուտ բերել:

Քայլիի արտադրանքը չի հասցնում նույնիսկ նրա սեփական խանութ հասնել. նոր խմբաքանակի թողարկման մասին հայտարարությունից հետո այն մի քանի րոպեի ընթացքում վաճառվում է համացանցում:

Ըստ Women's Wear Daily-ի՝ վերջին 18 ամիսներին Քարդաշյան-Ջեներ գերդաստանի կրտսեր ներկայացուցիչը 420 մլն դոլար է վաստակել:

Ուրախացած Քայլին Instagram-ում կրկին կազմվածքն է ցուցադրել:

Քայլին ապրանքանիշը հիմնել է 2015 թվականին: Անցյալ տարի Birthday Collection սահմանափակ քանակությամբ թողարկված հավաքածուն 24 ժամվա ընթացքում Քայլիին 10 մլն դոլար եկամուտ էր բերել:

Փորձագետների կանխատեսումներով՝ մինչեւ 2022 թվականն ընկերությունն արդեն միլիարդավոր դոլարների եկամուտ կապահովի:



© NEWS.am STYLE