Քենդալ Ջեները Հոլիվուդի իր առանձնատունը վաճառել է 6.5 մլն դոլարով

18:08   10 օգոստոսի, 2017

Քայլի Ջեների միլիոններից անցնենք նրա քրոջ՝ Քենդալ Ջեների միլիոններին:

Քենդալը Հոլիվուդի իր առանձնատունը վաճառել է 6.5 մլն դոլարով, գրում է TMZ-ը:

21-ամյա մոդելը տունը գնել էր 2016 թվականի հունիսին:

Հենց այս տանն էին Քենդալին կողոպտել (իհարկե՝ նա այդ ժամանակ տանը չի եղել). գողերը 200 հազար դոլարի զարդեր էին հափշտակել:

Այս տուն էր թափանցել նաեւ Քենդալի մոլագար երկրպագուն, որն ավելի ուշ ճաղերի հետեւում հայտնվեց:

Առանձնատան գնորդի անունը չի հրապարակվում:

Նշենք, որ տունը նախկինում պատկանել է դերասաններ Էմիլի Բլանթին եւ Ջոն Կրասինսկիին:



© NEWS.am STYLE