«Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել». Անահիտ Կիրակոսյանի հուզիչ անակնկալը՝ ամուսնուն (վիդեո)

11:31   10 օգոստոսի, 2017

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Այս առիթով Անահիտը որոշել է յուրահատուկ անակնկալ մատուցել ամուսնուն: Նա հատուկ սիրելիի համար գրել է «Ուրիշ աշխարհ» երգն ու նկարահանել տեսահոլովակ դրա հիման վրա:

«Իմ Կես, շնորհավոր ծնունդդ: Դու իմ Ուրիշ աշխարհն ես: Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել: Այս երգը տարիներ առաջ գրվեց հենց քեզ համար՝ եւ երաժշտությունը, եւ խոսքերը միասին: Արի գնանք Ուրիշ աշխարհ...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին:

Ի դեպ, այս տեսահոլովակը կարծում ենք՝ ոչ միայն անակնկալ էր Անահիտի ամուսնու, այլեւ երկրպագուների համար, որոնք արդեն քաջածանոթ են դերասանուհու մյուս երաժշտական ստեղծագործություններին:



© NEWS.am STYLE