Ֆրանսիայում Ազնավուրի երգերի տեքստերին նվիրված ցուցահանդես է բացվել

11:04   10 օգոստոսի, 2017

Սեն Ռեմիում «Եկեք դերասաններին դիտելու» անվանումով ցուցահանդես է բացվել՝ նվիրված Շարլ Ազնավուրի երգերի տեքստերին:

Դատելով Facebook սոցցանցում Ազնավուրի էջում հրապարակված լուսանկարներից՝ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ինքը՝ մաեստրոն, ինչպես նաեւ դերասաններ Ժակ Պեսիսը, Ռիշար Ֆունդուկյանը, Մարկ Գիմենեզը:

Հանդիսավոր բացումից հետո 93-ամյա Ազնավուրը, դերասաններն ու քաղաքապետը Bistrot De Marie փոքրիկ սրճարանում զրուցել են ցուցահանդեսի այցելուների հետ:



© NEWS.am STYLE