Հրաժեշտի լուսանկար. պրոդյուսերների եւ խմբագիրների թիմը Մալախովի հետ հեռացել է Առաջին ալիքից

17:08   10 օգոստոսի, 2017

Անդրեյ Մալախովի եւ ռուսական Առաջին ալիքից նրա հեռանալու շուրջ աղմուկը, կարծես, վերջապես հանդարտվում է: Երեկ հայտնի դարձավ, որ Անդրեյի հետ միասին Առաջին ալիքից հեռացել է նաեւ «Пусть говорят» շոուի ամբողջ աշխատակազմը:

«Дни»-ի փոխանցմամբ՝ այսօր ավարտվել է հեռուստաշոուի թիմի պաշտոնական արձակուրդը, այդ պատճառով նրանք մեկ օր առաջ հավաքել են իրենց իրերը:

Անձնական աշխատանքային պարագաների հետ միասին «Օստանկինո»-ից տարել են նաեւ Անդրեյ Մալախովի ստվարաթղթե հսկայական ֆիգուրը: Հիմա այն Առաջին ալիքից կտեղափոխվի «Ռոսիա 1» հեռուստաալիք:

Հայտնի է, որ հիմա Մալախովը վարելու է «Прямой эфир» շոուն: Իսկ հավատարիմ թիմը նրան կօգնի շոուի նախապատրաստական աշխատանքներում եւ այլ նոր նախագծերում: Գործընկերները հեռուստաաշտարակից հեռանալուց առաջ հիշատակի լուսանկար են արել:



© NEWS.am STYLE