«Մեր հայ դերասանների խաղից չեմ կշտանում». Ծովինար Մարտիրոսյանը՝ կինոյի մասին

13:25   10 օգոստոսի, 2017

«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ, որին հայ հեռուստադիտողը ճանաչում է նաեւ մի շարք հեռուստասերիալներից եւ սիթքոմներից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ծովինարը կոկիկ եւ լակոնիկ ներկայացրեց իր սիրելի ֆիլմերի ժանրերն ու առանձնացրեց այն ֆիլմերը, որոնք խորհուրդ կտար դիտել մեր ընթերցողներին:

«Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել.ազատ ժամանակ եթե ունեմ, ուրեմն անպայման մի լավ ֆիլմ եմ նայում: Նախընտրում եմ դրամաներ եւ մելոդրամաներ»,-նշեց դերասանուհին, որը, անդրադառնալով մեր մյուս հարցին, թե համաշխարհային ճանաչում ունեցող որ ֆիլմի հերոսուհուն կցանկանար մարմնավորել, պատասխանեց.

«Շատ կան. չեմ կարող առանձնացնել»:

Իսկ սիրելի ռեժիսորներից առանձնացրեց Մարտին Սկորսեզեին եւ  Բազ Լուրմանին:

Դերասանուհին նաեւ հավելեց, որ հատկապես նախընտրում է հայ մեծանանուն դերասանների խաղը.

«Մեր հայ դերասանների խաղից չեմ կշտանում…Մհեր Մկրտչյան. Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան եւ այլք: Իսկ հոլիվուդյան դերասաններից կառանձնացնեմ Ալ Պաչինոյին, Ջոնի Դեփին եւ Լեոնարդո ԴիԿապրիոյին»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի դերեր կցանկանար մարմնավորել, Ծովինարը եղավ շատ կարճ՝ նշելով «հետաքրքիր», սակայն դերասանուհին դժվարացավ նշել, թե որ դերերը կբացառեր իր խաղացանկից:

Եվ ինչպես յուրաքանչյուր խորագրի վերջում՝ Ծովինարից եւս հետաքրքրվեցինք, թե որոնք են նրա նախընտրած ֆիլմերը եւ ինչու է հենց դրանք առանձնացրել:

«Կառանձնացնեմ «Մեծն Գեթսբի», «Մուլեն Ռուժ», «Մալենա» «Զոլավոր գիշերազգեստով տղան» եւ  «Վայրի հարավի գազանները» կինոնկարները: Հրաշալի ֆիլմեր են, որոնք ունեն մեծ ասելիք»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ծովինարի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE