Մոսկվայից նկարչուհին իր ցուցահանդեսի հյուրերին դաշտանային արյուն է հրամցրել

12:02   10 օգոստոսի, 2017

Մոսկվայից նկարչուհի Պոլինա Մուզիկան իր ցուցահանդեսի հյուրերին դաշտանային արյուն է հրամցրել:

«МК»-ի փոխանցմամբ՝ հյուրերին առաջարկվող գինու մեջ Պոլինան սեփական դաշտանային արյունն է ավելացրել՝ նրանց ոչինչ չասելով:

Նա պարզաբանել է, որ սեղանը, որի վրա դրված են եղել գինով լի գավաթները, պարզապես հյուրասիրության սեղան չէր, այլ ցուցադրության մի մասը:

Ներքեւում գրառում է եղել գավաթների պարունակության մասին: Բայց հյուրերն այն չեն կարդացել, ինչի համար էլ վճարել են. «հանճարեղ» գաղափարի հեղինակի խոսքով՝ հյուրերից մի քանիսը փսխել են, երբ իմացել են դառը ճշմարտությունը:

Նկարչուհու խոսքով՝ իր գաղափարի նպատակն էր, որպեսզի մարդիկ սովորեն կարդալ գրառումները:



© NEWS.am STYLE