Մկրտիչ Արզումանյանը դարձավ 41 տարեկան. Մկոյի TOP 10 ամենածիծաղաշարժ կերպարներն՝ ըստ NEWS.am STYLE-ի (ֆոտո, վիդեո)

12:55   10 օգոստոսի, 2017

Հայկական հեռուստաէկրաների ամենասիրելի հումորիստներից եւ դերասաններից մեկը՝ Մկրտիչ Արզումանյանը, որին ժողովուրդը անվանուն է, պարզապես, Մկո, այսօր՝ օգոստոսի 10-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Սիրված դերասանը դարձավ 41 տարեկան:

Մկոյին շատերը բացահայտեցին «Մեր Բակը» ֆիլմից հետո, իսկ ավելի ուշ հեռուստադիտողի կողմից անչափ սիրվեց դերասանի եւ նրա գործընկերոջ՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ «Կարգին հաղորդում» նախագիծը, որի ընթացքում թե Մկոն, թե Հայկոն մարմնավորել են բազում իրարից տարբեր, բազմաժանր ու հումորային կերպարների: «Կարգին հաղորդմանը» հաջորդեց «Կարգին սերիալը», որտեղ Մկոն մարմնավորում էր ամենազավեշտալի կերպարին՝ Ադիկին: 6 եթերաշրջան տեւած սիթքոմի ավարտից հետո հեռուստադիտողը Մկոյին տեսավ «Տնփեսա» սիթքոմում, որտեղ տաղանդաշատ հումորիստը մարմնավորում էր միանգամից երկու կերպարի՝  Կորյուն Անուշավանիչին եւ Անուշավան պապին:

Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել է նաեւ «Ալաբալանիցա», «Քայլ ձիով», «Հյուսիս-հարավ», «Փախիր կամ ամուսնացիր», «Բրավո վիրտուոզ» եւ այլ ֆիլմերում՝ կերտելով բազմաթիվ ծիծաղաշարժ հերոսների:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է դերասանյին ծննդյան առթիվ եւ ձեր ուշադրությանն է ներկայացնում Մկոյի՝ տարբեր տարիներին մարմնավորած կերպարներից մի քանիսին.

Լուսանկարները՝ Մկրտիչ Արզումանյանի Instagram-ից



© NEWS.am STYLE