McDonald’s-ի հաճախորդը մենեջերին ծեծել է դանդաղաշարժության համար. չի ստացել իր կարտոֆիլ ֆրին

15:07   10 օգոստոսի, 2017

McDonald’s-ի հաճախորդը մենեջերին ծեծել է դանդաղաշարժության համար, հաղորդում է Fox News-ը: Ամերիկյան Էլ Պասոյում երիտասարդին զայրացրել է այն, որ ժամանակին չեն մատուցել պատվիրած կարտոֆիլ ֆրին:

Համարելով, որ կարտոֆիլը բավական երկար են պատրաստում, այցելուն զայրացել է, պատռել հագուստը, ցանկել վաճառասեղանի վրայով եւ սկսել ծեծել մենեջերին: Հաստատության այցելուները հեռախոսով տեսագրել են կատարվածը:

Մինչ երիտասարդը հայհոյել եւ հարվածել է մենեջերին, դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նրանց տեսնելով՝ տղան արագորեն հանդարտվել է:



© NEWS.am STYLE