Ինչպիսի՞ն է նա՝ իսկական տղամարդը

19:11   25 սեպտեմբերի, 2017

Որոշումներ կայացնելիս

Թուլակամ տղամարդն ուզում է, որ ինքդ որոշես՝ ուր պետք է գնաք այսօր երեկոյան: Եվ ոչ այն պատճառով, որ գնահատում է կարծիքդ: Պարզապես ուզում է քեզ վրա թողնել պատասխանատվությունը: Իսկական տղամարդը կարող է սխալվել, կարող է նույնիսկ նեղացնել քեզ, բայց վստահաբար չի թաքնվի մեջքիդ հետեւում:

Դժվարությունների ժամանակ

Թուլակամ տղամարդը կարողանում է անհետանալ, եթե նույնիսկ փոքր խնդիրներ են առաջանում: Նա նույնիսկ չի փորձում օգնել, չէ՞ որ նա չի կարողանում պայքարել: Իսկ երբ ամեն ինչ հարթվում է, նորից է հայտնվում: Ոչ մի երաշխիք չկա, որ իսկական տղամարդը կկարողանա օգնել քեզ, բայց գոնե կփորձի: Պարզապես նա սիրում է իրեն հերոս զգալ:

Ուրիշի ազդեցություն

Թուլակամ տղամարդիկ հեշտությամբ են ուրիշի ազդեցության տակ ընկնում՝ տատիկի, մոր, լավագույն ընկերոջ եւ այլն: Պարզապես եթե դուր չգաս նրա թանկագին ազգականներից որեւէ մեկին, նրա հետ լինելու հնարավորություններդ կհավասարվեն զրոյի: Իսկ եթե դուր չգաս իսկական տղամարդու շրջապատից որեւէ մեկին, նա քեզ ավելի շատ կսիրի:

Անվճռականություն

Թուլակամ տղամարդը կկանգնի քո դռան մոտ եւ այնքան ամաչկոտ կթակի դուռը, որ չես լսի: Եվ նա կշրջվի ու կհեռանա: Նա հարգալից է, քաղաքավարի: Իսկ իսկական տղամարդը ցանկացած դեպքում կմտնի քո տուն: Իսկ եթե չբացես դուռը, հավանաբար, պատուհանից: Այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր է: Իհարկե՝ նրա համար:

Ապագայի մասին մտորումներ

Թուլակամ տղամարդու սիրած զբաղմունքն ապագայի մասին մտորումներն են: Դու նույնպես նրա հետ ապագայում լինելու մշուշոտ հնարավորություն ունես: Միանշանակ, դա շուտ չի լինի, դյուրին չի լինի, կլինի միայն այն դեպքում, եթե կարողանաս աչք փակել նրա մշտական կասկածների ու ափսոսանքների վրա: Իսկական տղամարդն ապագան հիմա է կերտում: Նա գործում է՝ սխալվելով, եւ կրկին գործի անցնում: Դա ավելի շատ է նման իսկական կյանքի:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE