Վեց պատճառ, թե ինչու է տղամարդկանց սիրուհի անհրաժեշտ

21:05   25 սեպտեմբերի, 2017

Լիարժեք բարեկեցության եւ կայունության միջեւ տղամարդը պետք է իր համար խոչընդոտներ եւ անհարմարություններ ստեղծի ու բավարարի դժվարություններ հաղթահարելու իր պահանջը: Խորհրդավորությունը նրան սեքսից ոչ պակաս է գրգռում:

Սիրուհին ժամանակի հետ խաղալու հրաշալի հնարավորություն է: Մոտենում է ծերությունը, իսկ նոր կնոջ հետ կարելի է վերադարձնել երիտասարդությունը: Կամ պատանեկան կայծով ժամանակը սպանելու ցանկություն է առաջանում:

Տղամարդկանց մոտ կնոջից դավաճանության կամ ինքն իրենով զբաղվելու եւ իրեն ուշադրություն չդարձնելու համար վրեժ լուծելու ցանկություն է: Նա բարձրացնում է իր ինքնագնահատականը եւ հոգեբանորեն փոխհատուցում ստանում, քանի որ սիրուհին հարմարավետության գոտի է ստեղծում, խթանում եւ անկեղծորեն ու անշահախնդիր սիրում:

Նա համոզված է իր բացառիկության հարցում, հիացմունք է ուզում եւ միավորներ է հավաքում ընկերների շրջանում՝ ցուցադրելով կանանց ճակատում հաջողությունները: Երբեմն տղամարդը սիրուհի է գտնում միայն այն պատճառով, որ բոլոր ընկերներն էլ սիրուհի ունեն:

Երբեմն սիրուհին տղամարդու կնատյացության արտահայտությունն է դառնում, քանի որ կյանքում նա ձգտում է նվաստացնել, վիրավորել կնոջը: Նման տղամարդու համար դավաճանությունն ագրեսիայի նման մի բան է. այդպես նա միանգամից երկու կնոջ հոգեկանն է խանգարում, եւ դրանից հաճույք է ստանում:

Նրան գրավում է սեփական անհեթեթ գաղափարների ու երազանքների դեմ պայքարը (այս դեպքում՝ սիրուհու մասին երազանքի): Վտանգն ու դժվարություններն էքստրիմ են մտցնում հանգիստ, ձանձրալի ընտանեկան կյանքում:

 

Աղբյուրը՝ Ivona


© NEWS.am STYLE