Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ Քայլի Ջեների ծննդյան տարեդարձին

19:34   10 օգոստոսի, 2017

Քայլի Ջեներն այսօր դարձավ 20 տարեկան: Բայց, պարզվում է, Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամները Քայլիի տարեդարձը նշել են չորեքշաբթի երեկոյան: Քույրերը Լոս Անջելեսի Staples Center-ում ներկա են եղել Քենդրիկ Լամարի համերգին: Տարօրինակ է, որ ընտանիքի անդամները չեն հանդիպել համերգին մասնակցած եւ իրենց այդքան չսիրող Բեյոնսեին:

Քիմը, ինչպես միշտ, մրցակցությունից դուրս է:

Քլոեն Alaia-ից 1.000 դոլար արժողությամբ կոշիկով է եղել:

Քենդալն ու աղջիկների մայրը՝ Քրիս Ջեները, նույնպես ներկա են եղել համերգին, իսկ ահա Քորթնին սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ հանգստանում է Եգիպտոսում:

Ի դեպ՝ Քայլիի մասին...

Այսօր հայտնի դարձավ, որ Kylie Cosmetics կոսմետիկ շարքը, որը Քայլին բացել է Քիմի խորհրդով եւ ներդրումներով, սկսել է ռեալիթի շոուի աստղին հսկայական եկամուտ բերել: Քայլիի արտադրանքը չի հասցնում նույնիսկ նրա սեփական խանութ հասնել. նոր խմբաքանակի թողարկման մասին հայտարարությունից հետո այն մի քանի րոպեի ընթացքում վաճառվում է համացանցում:

Ըստ Women's Wear Daily-ի՝ վերջին 18 ամիսներին Քարդաշյան-Ջեներ գերդաստանի կրտսեր ներկայացուցիչը 420 մլն դոլար է վաստակել:



© NEWS.am STYLE