Երկրպագուն փորձել է հարձակվել Բրիթնի Սփիրսի վրա Լաս Վեգասում նրա համերգի ժամանակ

21:01   10 օգոստոսի, 2017

Բրիթնի Սփիրսը երեկ երեկոյան իր հերթական համերգն էր տվել Լաս Վեգասի Planet Hollywood-ում, երբ անսպասելիորեն բեմ է դուրս եկել երկրպագուներից մեկը ու հարձակվել երգչուհու վրա։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ 35-ամյա երգչուհին կատարում էր իր You Drive Me Crazy հիթը։

Սակայն տղամարդուն չի հաջողվել մոտենալ երգչուհուն, քանի որ անվտանգության աշխատակիցները ու երգչուհու անձնական թիկնապահները, նաեւ պարախմբի պարողները անմիջապես արձագանքել են ու կանգնեցրել տղամարդուն։

Երկու թիկնապահ արագ հեռացրել են բեմից Բրիթնիին, որը ցնցված հարցնում էր՝ արդյոք հարձակվողն ատրճանակ ունի։

Տղամարդուն հեռացրել են դահլիճից ու հանձնել ոստիկանությանը։

Տեղի ունեցած մանրամասները ճշգրտվում են։

Աղբյուր՝  Daily Mail



© NEWS.am STYLE