Կարճ զգեստով Ռիհանան՝ Բարբադոսում հուղարկավորության գնալիս

10:06   11 օգոստոսի, 2017

Կառնավալից հուղարկավորություն, բայց ոճը չի փոխվում... Ռիհանան, ինչպես հայտնի է, հայրենի Բարբադոսում է, որտեղ օրերս մասնակցել է ավանդական կառնավալի:

Արդեն մի քանի տարի է՝ այս միջոցառումն անցկացվում է Ռիհանայի մասնակցությամբ, որը միշտ հանդես է գալիս կառնավալի «Թագուհու» դերում:

Սակայն ուրախ միջոցառումից բացի, Ռիհանան գնացել է ընկերուհու պապիկի հուղարկավորությանը:

29-ամյա երգչուհին ներկայացել է վերնաշապիկ-զգեստով՝ մերկացնելով ոտքերը:

Երգչուհու ձեռքին պայուսակ եւ անձրեւանոց է եղել:

Նույնիսկ հուղարկավորության գնալիս Ռիհանան այնպիսի տեսք ունի, ինչպես կարմիր գորգին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE