59-ամյա Շերոն Սթոունը «Հիմնական բնազդ» ֆիլմի համար իր փորձերի տեսանյութն է հրապարակել

14:18   11 օգոստոսի, 2017

Կարծես երեկ էր, բայց ոչ... 25 տարի է անցել այն ժամանակից, երբ մեծ էկրան բարձրացավ Փոլ Վերհովենի «Հիմնական բնազդ» կուռքային ֆիլմը:

Հիշո՞ւմ եք, այնտեղ կրքոտ Շերոն Սթոունը գայթակղում էր ոստիկանին, որին մարմնավորել է հիասքանչ Մայքլ Դուգլասը: Շերոնն իր հերթին հանդես է գալիս գրող Քեթրին Թրամելի դերում:

Ֆիլմն իսկական լեգենդ է դարձել դերասանների փայլուն խաղի շնորհիվ, իսկ 59-ամյա Սթոունը ֆիլմի փորձերից տեսանյութ է հրապարակել Instagram-ում:

Հոլովակում նրա հերոսը գայթակղում է Մայքլ Դուգլասին, բայց կադրում նա չկա. Դուգլասի փոխարեն Շերոնի հետ դերը փորձում է ինքը՝ ռեժիսորը:

A post shared by Sharon Stone (@sharonstone) on



© NEWS.am STYLE