Տրանսգենդեր զինվոր Չելսի Մենինգը՝ Vogue-ի համար

11:02   11 օգոստոսի, 2017

Տրանսգենդեր զինվորն ու WikiLeaks-ի տեղեկատու Չելսի Մենինգը նկարահանվել է Vogue-ի համար: 29-ամյա Չելսիին նկարահանել է Էննի Լեյբովիցը:

«Կարծում եմ՝ հենց այսպիսի տեսք ունի ազատությունը»,- հայտարարել է մայիսին բանտից դուրս եկած Մենինգը: Հիմա նա ապրում է Նյու Յորքում, նախընտրում է հազվադեպ ներկայանալ հանրությանը:

Տրանսգենդեր զինվոր Մենինգն Իրաքում ԱՄՆ-ի արշավի մասին WikiLeaks-ում 700 հազար գաղտնի փաստաթղթերից հրապարակումից հետո մոլորակի մարդկանց կողմից ամենաքննարկվող անձը դարձավ եւ յոթ տարի բանտում անցկացրեց: 35 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Չելսին ազատ արձակվեց ժամկետից շուտ, երբ Բարաք Օբաման ընդունեց ներում շնորհելու նրա խնդրանքն ու նպաստեց դատավճռի մեղմացմանը:

Մենինգն ամսագրին պատմել է, որ նախկինի պես տեսախաղեր է սիրում, բայց հրաժարվել է այնպիսի խաղերից, որտեղ բռնության տեսարաններ կան: Նա նաեւ հուշեր է գրում:

Չելսին նաեւ հայտարարել է, որ չի ծրագրում միայնակ մնալ, բայց ուզում է սպասել, մինչեւ իր կյանքը հարթվի Մերիլենդում: Նա առայժմ չգիտի, թե ինչպիսին կլինի իր կարիերան:

Հիշեցնենք, որ Մենինգը տղա է ծնվել, անունը՝ Բրեդլի: Բայց մանկությունից իրեն աղջիկ է զգացել եւ փորձել է պայքարել դրա դեմ: 2013 թվականին՝ դատավճռի հրապարակման հաջորդ օրը, Բրեդլի Մենինգը հայտարարել է սեռը փոխելու ցանկության մասին եւ խնդրել իրեն Չելսի կոչել: 2015 թվականին դատարանը նրան թույլատրել է սեռափոխության հորմոնալ թերապիայի կուրս անցնել ու նրան կին է ճանաչել:



© NEWS.am STYLE