«Վամպիրի օրագրերի» աստղ Իեն Սոմերհոլդերն ու նրա կինը՝ Նիկի Ռիդը, ծնողներ են դարձել

12:20   11 օգոստոսի, 2017

Այսօր հայտնի է դարձել, որ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի աստղ Իեն Սոմերհոլդերն ու նրա կինը՝ «Մթնշաղ» ֆիլմից հայտնի դերասանուհի Նիկի Ռիդը, ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը աղջիկ է: Daily Mail-ի փոխանցմամբ՝ փոքրիկը ծնվել է հուլիսի 25-ին: 38-ամյա Իենն ու նրա 29-ամյա կինը աղջնակին Բոդհի Սոլեյլ են անվանել:

Հիշեցնենք, որ Իենն ու Նիկին ամուսնացել են 2015 թ-ի ապրիլին: Մինչ Նիկիի հետ ամուսնանալը, Իենը հանդիպում էր «Վամպիրի օրագրերի» իր խաղընկերուհու՝ Նինա Դոբրեւի հետ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE