«Պիտի աշխատենք մինչեւ մահ ապրել սիրո եւ համերաշխության մեջ». Արամեի շնորհավորանքը՝ կնոջը

16:04   11 օգոստոսի, 2017

Մեկ տարի առաջ երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, պսակադրվեցին: Ճիշտ է, 2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում, բայց Աստծո օրհնությունը նրանք դեռ չէին ստացել։ Եվ ահա անցած տարի տեղի ունեցավ զույգի սպասված պսակադրությունը, իսկ հունիսի 4-ին ծնվեց նրանց դուսրը:

Պսակադրության 1-ամյակի առթիվ երգիչը գրառում է կատարել Instagram-ում՝ հրապարակելով իր եւ Աննայի լուսանկարը.

«Ուղիղ մեկ տարի առաջ մենք պսակադրվեցինք եւ ստացանք ԱՍՏԾՈ օրհնությունը։ Խոստացանք լինել տեր եւ հնազանդ, խնդրեցինք՝ պարգեւի մեզ մեր բալիկին։ ԱՍՏՎԱԾ մեր խնդրանքը կատարեց , մենք էլ մեր հերթին պիտի աշխատենք մինչեւ մահ ապրել սիրո եւ համերաշխության մեջ։ Շնորհավոր, սերս. սիրում եմ քեզ... ձեզ»,-գրել է նա:



© NEWS.am STYLE