Քրիս Հեմսվորթը դարձավ 34 տարեկան. դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել այսօր

18:15   11 օգոստոսի, 2017

Ավստրալացի դերասան, BAFTA մրցանակակիր Քրիս Հեմսվորթն այսօր՝ օգոստոսի 11-ին, նշում է ծննդյան 34-ամյակը: Դերասանին մեծ ճանաչում բերեց «Թոր» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է հենց գլխավոր հերոսին: Ուժեղ, հմայիչ եւ քաջ՝ այսպիսին է Թորը, երկրպագուները Քրիսին եւս հաճախ հենց այդ կերպարի հետ են ասոցացնում: Դրանից հետո Քրիսը ֆիլմերում ավելի հաճախ սկսեց մարմնավորել առնական եւ ուժեղ հերոսների:

Մինչ շատ աղջիկներ եւ կանայք շարունակ երազում են կապուտաչյա այս տղայի մասին, շտապենք նշել, որ Քրիսն ամուսնացած է դերասանուհի Էլզե Պատակիի հետ: Նրանք ունեն 3 զավակ՝ դուստր Ռոզին եւ երկվորյակներ Սաշան ու Տրիստանը:

Առջեւում հանգստյան օրերն են, այնպես որ՝ ուրբաթ երեկոն եւ հաջորդիվ մյուս երկու օրերն առաջարկում ենք անցկացնել հետաքրքիր ֆիլմեր դիտելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Քրիս Հենսվորթի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կամբողջացնեն ձեր weekend-ը:

«Թոր»

«Ծովի սրտում»

«Սպիտակաձյունիկն ու որսորդը»

«Սպտակաձյունիկն ու որսորդը 2»

«Վրիժառուները»



© NEWS.am STYLE