Թեխասցի ուսուցիչը 10 տարով ազատազրկվել է՝ դեռահաս տղաների հետ սեքս հավաքույթի համար

12:06   12 օգոստոսի, 2017

Թեխասցի ուսուցիչ Ջարեդ Անդերսոնը 10 տարով ազատազրկվել է՝ դեռահաս տղաների հետ սեքս հավաքույթի համար, գրում է NY Daily News-ը։ Ուշագրավ է, որ, ըստ պարբերականի, 29-ամյա Ջարեդ Անդերսոնն ավելի վաղ Թեխասի Ջադսոնի ավագ դպրոցում «Տարվա ուսուցիչ» կոչմանն էր արժանացել։ 

Տղամարդը խոստովանել է երեխայի հետ սեռական կապի չորս եւ անվայել վարքագծի երկու դեպքերը։

Իրավապահների տեղեկություններով՝ Անդերսոնը մի քանի ամիս իր տանը հավաքույթներ է կազմակերպել, որոնց ընթացքում երիտասարդներն օրգիաներ են կազմակերպել։

Ընդ որում՝ «Տարվա ուսուցիչը» տանը շրջել է մերկ, հավաքվածներին ցուցադրելով իր էրեկցիան։ Հավաքույթներից մեկի ժամանակ 15-17 տարեկան յոթ տղաների մասնակցությամբ սեռական խաղեր են կազմակերպվել։

Անդերսոնի կալանավորման պատճառով ստիպված են եղել ձեւափոխել աշակերտների ամենամյա ֆոտոալբոմները, որտեղ նա նշված է որպես «Տարվա ուսուցիչ»։



© NEWS.am STYLE