Համացանցում «Пусть говорят» շոուի՝ առանց Անդրեյ Մալախովի առաջին կադրերն են հայտնվել

11:07   12 օգոստոսի, 2017

Հայտնի է, որ Անդրել Մալախովը ռուսական Առաջին ալիքից տեղափոխվել է РТР, իսկ նրան հետեւել է նաեւ «Пусть говорят» շոուի պրոդյուսերների եւ խմբագիրների ամբողջ թիմը:

Համացանցում անմիջապես քննարկումներ սկսվեցին, թե ով է փոխարինելու Մալախովի ամենահեղինակավոր շոուներից մեկում: «Дождь» հեռուստաալիքը շոուի նկարահանումներից կադրեր է հրապարակել, որտեղ Անդրեյին փոխարինել է լրագրող Դմիտրի Բորիսովը:

Ներքին աղբյուրը հաստատել է, որ դա «ոչ թե փորձնական, այլ եթերային հաղորդում է»:

Հաղորդվում էր, որ Անդրեյ Մալախովը «Пусть говорят»-ից հեռացել է թիմում նոր պրոդյուսերի՝ Նատալյա Նիկոնովայի հայտնվելուց հետո, որը որոշել է շոուն ուղղել դեպի հասարակական-քաղաքական խնդիրներ:



© NEWS.am STYLE