Սուպերմոդել Իրինա Շեյքը՝ նոր ֆոտոնախագծում

13:10   12 օգոստոսի, 2017

Սուպերմոդել Իրինա Շեյքը մասնակցել է նոր ֆոտոնախագծի։ 31-ամյա ռուս մոդելն իր Instagram-ում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ այն Marc Jacobs ապրանքանիշի գովազդարշավի համար ֆոտոշարքից է։

Սակայն մոդելը չի հայտնել, թե երբ է ֆոտոշարքը թողարկվելու, իսկ մենք նշենք, որ Իրինան օրերս արդեն հայտնվել է Harper's Bazaarֆոտոշարքում, որն ուրախացրել է իր ընթերցողներին այն նորությունով, որ պարբերականի ամբողջ սեպտեմբերյան համարը նվիրված է լինելու The Weeknd-ի, Ադրիանա Լիմայի, Քորթնի Լավի, Նատաշա Պոլիի, Քենդիս Սվեյնփոլի, Քարլի Քլոսի, Ջոան Սմոլսի,Travis Scott-ի նման աստղերի։

Սեպտեմբերյան համարի շապիկը կզարդարեն The Weeknd-ը՝ Իրինա Շեյքի ու Լիմայի հետ։ Ֆոտոշարքի, ավելի ճիշտ՝ դրա ոճի հեղինակը Կարին Ռոյթֆելդն է։



© NEWS.am STYLE