Իլոն Մասկը եւ Էմբեր Հերդը պաշտոնական հայտարարություն են արել իրենց բաժանման մասին

16:11   12 օգոստոսի, 2017

Արդեն մի քանի օր է՝ արեւմտյան մամուլն անդադար գրում է 31-ամյա Էմբեր Հերդի եւ 46-ամյա Իլոն Մասկի բաժանվելու մասին: Ե՛վ միլիարդատերը, ե՛ւ դերասանուհին արդեն հայտարարություն արել են այդ առիթով, իսկ հիմա, մամուլում տարածվող տարբեր լուրերին վերջ դնելու համար, նախկին սիրեկանները որոշել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ:

Այն տարածելու առիթն ընձեռվել է People-ին:

«Տարածությունը ճակատագրական դեր խաղաց մեր հարաբերություններում, քանի որ մենք չէինք կարող հաճախ հանդիպել: Իհարկե, բոլոր հարաբերություններում լինում են թռիչքներ եւ անկումներ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շատ ենք հարգում միմյանց: Տագնապալի է, եթե ինչ-որ մեկի մոտ հակառակ կարծիքն է ձեւավորվել:

Հարկավոր է հաշվի առնել, որ հանրային մարդկանց դեպքում հասարակությունը հակված է ողբերգականացնել իրադարձությունները, քո յուրաքանչյուր քայլին ավելի մեծ նշանակություն տալ, քան իրականում կա: Նույնիսկ կարեւոր չէ, արդյո՞ք դու իսկապես ներգրավված ես այդ ամենում:

Իրականությունն այլ է. մենք սովորական հարաբերություններ ունենք, բայց դրանց մանրադիտակով են հետեւում»,- ասված է հայտարարությունում:



© NEWS.am STYLE