«Ես միշտ կսիրեմ իմ երեխաներին ու կսատարեմ, ինչով էլ նրանք կյանքում զբաղվեն». Քիմ Քարդաշյան

10:05   12 օգոստոսի, 2017

Երեկ ԱՄՆ-ում նշում էին National Son’s and Daughter’s Day-ը (Որդու եւ դստեր տոնը), իսկ Քիմ Քարդաշյանը չէր կարող անտեսել այդ տոնը:

Նորթի եւ Սեյնթի մայրն իր կայքում հետեւյալ գրառումն է արել. «Ես միշտ կսիրեմ իմ երեխաներին ու կսատարեմ, ինչով էլ նրանք կյանքում զբաղվեն:

Ես մեծացել եմ համերաշխ ընտանիքում, իսկ երբ ինքս մայր դարձա, հասկացա ծնողներից ամուր կապը եղբորս, քույրերիս եւ ինձ հետ:

Երեխաների հետ կարող են թռիչքներ եւ անկումներ լինել, բայց ես միշտ բազմաթիվ նոր բաներ կիմանամ նրանցից: Մայր լինելն իմ ամենակարեւոր աշխատանքն է»,- նշել է 36-ամյա հայուհին:

Հիշեցնենք, որ շատ շուտով Քիմն ու Քանյեն երրորդ երեխան են ունենալու: Ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայություններից, որին 45 հազար դոլար են վճարել:



© NEWS.am STYLE