Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է «Տերմինատոր»-ի 6-րդ մասում իր մասնակցությունը

15:14   12 օգոստոսի, 2017

Առնոլդ Շվարցենեգերը հաստատել է «Տերմինատոր»-ի 6-րդ մասում իր մասնակցությունը: Ըստ Fox News-ի՝ 2018 թվականի մարտից 70-ամյա դերասանը կմասնակցի ֆիլմի նկարահանումներին:

Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Շվարցենեգերը հայտարարել է, որ կինոպատումի վեցերորդ մասում հանդես է գալու ոչ թե ռոբոտ-մարդասպանի, այլ նրա նախատիպի՝ մարդու դերում:

«Հաջորդ տարվա մարտին սկսելու եմ նկարահանվել «Տերմինատոր»-ում: Ջեյմս Քեմերոնն ու Դեւիդ Էլիսոնը կվերադառնան նկարահանող խմբի կազմ»,- հայտարարել է Շվարցենեգերը:

«Ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչո՞ւ են բոլոր կերպարները նման եւ խոսում՝ ինչպես Առնոլդը: Սրա համար պատճառ պետք է լինի: Ճիշտ է, իմ մոտ միտք առաջացավ, որ պետք է նախատիպ լինի»,- հայտարարել է Ջեյմս Քեմերոնը:



© NEWS.am STYLE