Ռոբ Քարդաշյանը սեքս սկանդալից հետո առաջին անգամ դստեր հետ հանրությանն է ներկայացել

17:12   12 օգոստոսի, 2017

Ռոբ Քարդաշյանը սեքս սկանդալից հետո առաջին անգամ դստեր՝ Դրիմ Ռընեի հետ հանրությանն է ներկայացել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եղբայրը մեկ ամիս առաջ համացանցում նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որը մի քանի օրվա ընթացքում երեք տղամարդու հետ դավաճանել էր Ռոբին:

Սկանդալից հետո Ռոբը մամուլի տեսադաշտում չէր հայտնվում: Երեկ պապարացիները նրան Լոս Անջելեսում «բռնացրել» են դստեր հետ զբոսնելիս:

30-ամյա Ռոբը սեւ կիսատաբատով է եղել եւ, ինչպես միշտ, Dodgers-ի մարզագլխարկով եւ Gucci-ից կոշիկով:

Ի դեպ՝ հայտնի է դարձել, որ Ռոբն ու Չայնան որեւէ ֆինանսական պահանջ չունեն միմյանցից եւ հիմա փորձում են համաձայնության հասնել դստեր խնամակալության հարցով:

Խնամակալության հարցով լսումները պետք է կայանային երեկ, սակայն զույգին համաձայնության գալու ժամանակ են տվել: 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE