«Ոչինչ չենք պլանավորում». Լենա Ղազարյանը՝ ամառային հանգստի չմեկնելու պատճառների եւ սպասվելիք հարսանիքի մասին

12:25   12 օգոստոսի, 2017

Ի տարբերություն շատերի, որոնք վաղուց փախել են երեւանյան շոգ ամառվանից, մի շարք երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանն այս ամառ չի հասցրել հանգստանալ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին խոսեց հանգստի չմեկնելու պատճառների, առաջիկա նորությունների եւ անձնական կյանքի կարեւորագույն իրադարձության մասին:

«Չեմ կարողանում հասցնել հանգստանալ: Աշխատանքս այս տարի շատ է: Այս ամառվա հանգիստս աշակերտներիս եմ նվիրում: Մի քանի օրից նոր երգիս պրեմիերան կլինի: Երգի աշխատանքներով էի զբաղված, ինչպես նաեւ դիմահարդարման դասընթացներով»,-ասում է երգչուհին, որը, չնայած անտանելի շոգին, ամառն իր ամենասիրելի եղանակներից է համարում.

«Ամռանը շատ լավ է, տաք է կարեւորը: Լողավազանի ջրի շնորհիվ մոռանում եմ շոգի մասին»:

Այնուամենայնիվ, Լենան արդեն պլանավորել է, թե ինչպես կցանկանար անցկացնել հաջորդ տարվա ամառային հանգիստը.

«Չէի ասի, թե երազում եմ, բայց մյուս տարի շատ կցանկանայի հանգստանալ Իբիցիայում»:

Մայիսին նշանադրված երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկայում չի՞ պլանավորում ամուսնանալ.

 «Դեռ հարսանիքի չենք պատրաստվում, ոչինչ չենք պլանավորում: Դեռ շատ շուտ է հարսանիքի մասին մտածել»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE