Հայտնի է դարձել նոր սեզոնում ռուսական «Ձայնը» շոուի կազմը

14:33   14 օգոստոսի, 2017

Հայտնի է դարձել նոր սեզոնում ռուսական «Ձայնը» շոուի կազմը:  «Дни»-ն հայտնում է, որ Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինը, Ալեքսանդր Գրադսկին եւ Պելագեյան կրկին միասին կլինեն ռուսական հեռուստատեսության ամենահեղինակավոր շոուում:

Նրանք միասին են եղել երեք սեզոնի ընթացքում: Հետո տարբեր պատճառներով նախագիծը լքել են:
Սակայն նոր՝ արդեն վեցերորդ սեզոնում, նրանք վերջնականապես միավորվել են, որ վերստին գտնեն Ռուսաստանի լավագույն ձայնը:

Ի դեպ, նկարահանումներին նախորդել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում բազմաթիվ ամիսներ տեւած քասթինգը: Դրան մասնակցել է 18-ից մինչեւ 50 տարեկան տաղանդավոր եւ ոչ այնքան տաղանդավոր 15 հազար մարդ: Մոսկվայում անցկացվելիք՝ առերես լսումներին թույլ են տվել մասնակցել մոտ 1000 թեկնածուների:



© NEWS.am STYLE